Թուրքիայի օդուժերին պատկանող F-16 կործանիչների կողմից փետրվարի 11-ին Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների ռմբակոծությունից 1 օր հետո, հարձակման է անցել արդեն թուրքական հրետանին։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայի տարածքից փետրվարի 12-ի կեսօրին մոտ 1 ժամ  ծանր հրետանու կողմից հարվածներ են հասցվել Հյուսիսային Իրաքի Զափի շրջանին, որտեղ գտնվում են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության) ճամբարները։