Թերթը գրում է, որ երեկ Աժ նախագահ Սամվել Նիկոյանի ծննդյան 54-ամյակն էր: Վաղ առավոտից Աժ պաշտոնական կայքում տեղադրվել էր շնորհավորական ուղերձ, այն էլ`Աժ աշխատակազմի անունից: «Այսպիսի բան վերջին տարիներին Աժ նախկին նախագահներից ոչ մեկը չի արել: Բայց հետաքրքիրն այն է, որ Նիկոյանի շնորհավորանքները շարունակվել են նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ «լայք» է տվել նաեւ Նիկոյանի որդին`Վարդանը: Ինչպես երեւում է, Աժ աշխատակազմում Նիկոյանի ծննդյան օրն աշխատակիցները բավականին բուռն են նշել, ինչի արդյունքում Աժ կայքում երեկոյան տեղադրված բոլոր լուրերը փայլատակում էին տառասխալներով: Օրինակ`Աժ նախագահը ներկայացված էր «հախագահ», «խաղաղապահ ուժերը»` «խաապահ», և այսպես շարունակ: Բայց դե սրանք մանրուք են Աժ պաշտոնական կայքում, գլխավորը Նիկոյանի բարձր տրամադրությունն է»,- գրում է «Ժողովուրդ»-ը: