Սիրիայում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով ձախողելու դեպքում միջազգային կառույցները պետք է գործողությունների պահեստային ծրագիր ունենան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ամեն դեպքում, դրա անհրաժեշտությունը չի ծագի:
«Բայց եթե ինչ-որ ժամանակ դա տեղի ունենա, ապա առաջին բանը, որ պետք է անենք իբրեւ հարեւան, խաղաղ քաղաքացիներին պաշտպանելը եւ մարդասիրական օգնություն տրամադրելն է, քանի որ նրանք հեռու չեն մեզնից: Թուրքիայի բնակիչների մեծամասնությունը Սիրիայում բարեկամներ ունեն: Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ մարդկային ողբերգությունները շարունակվեն», - հայտարարել է Դավութօղլուն:
Նա հույս է հայտնել, որ դեպքերն այլ սցենար չեն պահանջի: «Բայց մենք պետք է մտածենք նաեւ արտակարգ իրավիճակներում գործողությունների մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, փետրվարի 12-ին Կահիրեում տեղի է ունեցել ԱՊԼ-ի արտգործնախարարների արտակարգ նիստը: Եզրափակիչ հայտարարության մեջ ԱՊԼ-ն դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին` խնդրելով ՄԱԿ-ի խաղաղարարական ուժերի եւ արաբական երկրների հետ համատեղ բանաձեւ ընդունել Սիրիայում զինադադարը վերահսկելու համար:
Դավութօղլուն առաջարկել է Սիրիայի վերաբերյալ պահեստային ծրագիր մշակել` դիվանագիտո
Հասանելի է
русскийՏեղադրություն




























