Բռնաբարության եւ սպանելու սպառնալիքներից հետո, աճել է ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեին հասցեագրված  վիրավորանքների, սպառնալիքների եւ մեղադրանքների թիվը: Նա ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի հեղինակն է, որը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվել է հունվարի 23-ին: Այդ մասին հաղորդում է Nouvelles d`Arménie-ին:

Facebook սոցիալական ցանցը մի քանի շաբաթների ընթացքում դարձել է այն վայրը, որտեղ թուրքական ծագում ունեցող ֆրանսիացիները եւ թուրք քաղաքացիները Բուայեին ուղարկում են ռասիստական եւ ատելության ոգով հաղորդագրություններ:

Անտանելի է եւ քննադատության է արժանի Facebook-ում Վալերի Բուայեի անվան ներքո գտնել «Վալերի Բուայեն պոռնիկ է», մենք ժխտում ենք այսպես կոչված «Հայոց ցեղասպանությունը» արտահայտությունները:

Նրա էջի վրա մի թուրք գրել է «Դու վաստակավոր պոռնիկ ես, ռասիզմի եւ նեոգաղութականության ապրանք ղերավարների եւ լոբբիի ձեռքում, որոնց դու ներկայացնում ես, դու զզվելի ես, դու կեղտ ես»:

Նման անթույլատրելի արտահայտությունները չեն կարող շարունակական բնույթ կրել եւ պետք է ներկայացվեն Ֆրանսիայի ԱԳՆ-ին եւ Անկարայում Ֆրանսիայի դեսպանությանը, նշում է Nouvelles d`Arménie-ին: