«Արտիստը» ֆիլմը կրկին բարձունքի վրա է. այս անգամ գլխավոր մրցանակն ստացել է ֆիլմի հերոսներից Ուգգի շունը: Փետրվարի 13-ին կայացել է վերջերս ստեղծված շնային «Օսկարի»` Golden Collar Award-ի հանձնման (շան վզնոց) արարողությունը:
Միջոցառումն ամբողջությամբ կազմապերպվել է «Օսկարի» ավանդական կանոներին համապատասխան, միայն գլխավոր հերոսները ոչ թե մարդիկ էին, այլ` շները:
Ուգգին մրցանակն ստացել է «Լավագույն շուն-դերասան» անվանակարգում, հաղթելով «Ժամանակի պահապանը» ֆիլմում հանդես եկած դոբերման Բլեքին:
Մրցանակներ են ստացել նաեւ ֆրանսիացի բուլդոգ Բրիջիթը` «Ամերիկյան ընտանիք» սերիալում Ստելլա անունով շանը մարմնավորելու համար, «Բեւերլի Հիլզի իսկական տանտիրուհիները» ռեալիթի-շոուում նկարահանված Ջիգգին եւ այլն:
Մրցանակները շներն ստացել են իրենց տերերից, հաղորդում է Associated Press-ը:




























