Սառույցի գոյացման եւ հալոցքի հետեւանքով քանդվում է Կոլիզեումի վերին շերտը: Ամֆիթատրոնն այժմ փակ է. քանդվում են ոչ միայն հին պատերը, այլեւ սառցակալել են ճանապարհները:
Կոլիզեումի աշխատակիցն արդեն կոտրել է ոտքը` ընկելով սառցապատ ճանապարհին, որից հետո էլ իշխանությունները որոշել են չբացել ամֆիթատրոնն այցելուների համար մինչեւ փետրվարի 16-ը:
Հռոմի մնացած հուշարձանները, որոնք փակվել էին սառնամանիքների պատճառով, փետրվարի 14-ին նորից բացվել են հասարակության համար:
Կոլիզեումի պատերին հաշվվում է մոտավորապես 3 հազար ճաք, եւ ժամանակ առ ժամանակ անտիկ ամֆիթատրոնից հատվածներ են պոկվում: Հուշարձանի հիմնանորոգումը կսկսվի 2012 թվականի մարտին, գրում է Lenta.ru-ն:




























