Թուրքիայում «Կովկասյան միությունների ֆեդերացիայի» եւ «Լազերի մշակույթային միության» կողմից Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանությանը նվիրված համաժողովին մասնակցել են հայեր, ասորիներ, քրդեր լազեր, չերքեզներ եւ ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցչներ։

Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝  համաժողովի ժամանակ չերքեզներն ու լազերը համաձայնության են եկել՝ պահանջելով մայրենի լեզվով կրթություն։ Համաժողովի մասնակիցները կոչ են արել իշխանություններին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հեռացած ոչ մահմեդականների ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն եւ երկքաղաքացիության իրավունք տալ։

Համաժողովի մասնակիցները ուշադրություն են դարձել այն հանգամանքի վրա, որ 1915-ին եւ դրանից  հետո Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դեմ տեղի ունեցած կոտորածներն ու տեղահանությունները պատմական տրավմաների պատճառ են դարձել։  Նշվել է, որ այդ վնասների փոխհատուցման հիմքը կարող է լինել պետության կողմից այդ պատմական ողբերգությունների հետ առրեսվելն ու ներողություն խնդրելը։