Մոսկվայի քաղաքային դատարանն ապօրինի է որակել Զամոսկվարեցկի շրջանի դատարանի վճիռը խառը մրցամարտերի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաեւին գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Միրզաեւը մեղադրվում է Իվան Ագաֆոնովի անզգույշ սպանության մեջ:
Միրզաեւի պաշտպան Ալեքսեյ Գրեբենսկին լրագրողներին հայտնել է, որ բողոքարկելու են որոշումը:
Դատական կոլեգիան որոշել է նյութերը վերադարձնել Զամոսկվարեցկի շրջանի դատարան` նոր քննության համար: Մինչեւ նոր խափանման միջոցի կիրառումը նա մնալու է կալանքի տակ:
Նշենք, որ Զամոսկվարեցկի շրջանի դատարանը երեկ որոշում էր կայացրել 100 հազար ռուբլի գրավով գրավով ազատել Միրզաեւին:


























