ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը հայտարարել է, որ 3 ամիս անց պատրաստվում է լքել պաշտոնը՝ «իր առողջության վրա կենտրոնանալու համար»։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Այնտեղ հիշեցվում է, որ Մաքքեյնը 2025 թվականի հոկտեմբերին միկրոինսուլտ է տարել։

«Հունվարի սկզբին նա վերադարձել էր Հռոմում գտնվող կազմակերպության կենտրոնակայան՝ աշխատանքը վերսկսելու համար, սակայն պարզել է, որ աշխատանքի պահանջները գերազանցում են իր ապաքինման տեմպերը», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։