«Էխո Մոսկվի» ռադիոկայանի բաժնետոմսերի մասնաբաժինը գնելու հարցում լրագրողներին իր օգնությունն է առաջարկել Ռուսաստանի նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել «Դոժդ» («Дождь») մեդիահոլդինգի սեփականատեր Նատալյա Սինդեեւան:

Պրոխորովի տարածած մամլո հաղորդագրությունում ասվում է, որ «տվյալ իրավիճակը հարթելու եւ  ռադիոկայանի խմբագրային քաղաքականության անկախությունը պահպանելու համար»  միլիարդատերը «Գազպրոմ-մեդիայից» ռադիոկայանի բաժնետոմսերը գնլու համար առաջարկում է աջակցել  շահավետ պայմաններով վարկ տրամադրելու հարցում: Պրոխորովը կարող է նաեւ աջակցել բանկային կառույցների հետ բանակցություններում: 

Միլիարդերը նաեւ առաջարկել է «մինչեւ ընտրությունները անհապաղ մորատորիում անցկացնել խմբագրության անձնակազմի եւ բոլոր լրատվամիջոցների ղեկավար մարմինների  բոլոր փոփոխությունների եւ ազատումների նկատմամբ, քանի որ նման գործողությունները, այսպես թե այնպես, լրագրողների հանդեպ քաղաքական ճնշում են եւ անթույլատրելի», գրում է gazeta.ru-ն: