Թուրքիայի Քոնիա քաղաքում 20-25 տարեկան մի երիտասարդ, ում ինքնությունը դեռ չի պարզվել, կատվի պոչից բռնած պտտել եւ հարվածել է մոտակայքում գտնվող մի խանութի պատուհանին։

Խանութի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է երիտասարդի գործողությունները։ Հարվածի հետեւանքով խանութի պատուհանը կոտրվել է, իսկ երիտասարդը արագ հեռացել է դեպքի վայրից։