Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է 2011 թ. կառավարության հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն: Կառավարության հանձնարարաականները սահմանված են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման մեջ:
Ընդամենը տարբեր գերատեսչությունների տրվել էր 146 հանձնարարական, որոնք բոլորն էլ կատարվել են, սակայն 21 հանձնարարական կատարվել է ուշացումով:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունն ամենաշատ հաձնարարական ստացածների թվում է (թվով` 12), սակայն նաեւ ամենաշատն է ուշացումներ թույլ տվել: Նախարարությունն ուշացումով է կատարել 8 հանձնարարական, որից 5-ը ուշացրել է 1 ամսից ավելի: Ուշացումների մի մասը վերաբերում է լիցենզավորման դաշտըի կանոնակարգմանը:
Հաջորդ «անպարտաճանաչը» գյուղատնտեսության նախարարությունն է, որը ստացել է 6 հանձնարարական, որից 4-ի կատարումն ուշացրել է, որից 3-ը` 1 ամսից ավելի: գյուղնախարարության կողմից ուշացվել են այնպիսի որոշումներ, ինչպես ոչխարաբուծության զարգացման ծրագիրը, ձվի տեխնիկական կանոնակարգը:
Մեկ ամսից ավելի ուշացման դեպք ունի նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, սակայն այլ ուշացումներ այդ գերատեսչությունում չկան: Ուշացումով կատարված որոշումը վերաբերում է Գյումրու տեխոպարկի ֆինանսավորմանը;
Երեք ուշացում ունի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, որոնցից մեկը Իրան-Հայաստան նավթամթերքատարի նորմատիվային բազայի ստեղծումն է:
Ամենապարտաճանաչ նախարարությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, որը թեեւ բոլորից շատ հանձնարարական էր ստացել` թվով 17, սակայն բոլորն էլ կատարել է ժամանակին:




























