Ռուս Anonymous հաքերներն սպառնում են «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներին վարկաբեկող փաստերը բացահայտել:

Փետրվարի 14-ին իր միկրոբլոգի հաղորդագրության մեջ Anonymous-ը հրապարակել է կոդով պաշտպանված արխիվի հղում, որտեղ վարկաբեկող փաստ է գտնվում  «ամբողջ Եդինայա Ռոսիայի եւ նրա ձրիակերիների վերաբերյալ` բոլոր սխեմաների ճշտմամբ»:

Արխիվները զուտ անվտանգության համար են այն դեպքում, եթե ստեղծվի ռուսական երիտասարդության գործառույթները կրկնօրինակող նոր կազմակերպություն:

Հաքերներն սպառնում են հրապարակել արխիվի կոդը, եթե կուսակցության ներկայացուցիչները փորձեն ստիպել ընդունել «իրենց հիմար գաղափարախոսությունը» կամ  էլ փորձեն «իրենց գլխին սարքել»:  «Մեզ կանգնեցնելու լավագույն մեթոդը նրանց կանգնելն է, դադարելը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 13-ին հայտնի է դարձել, որ Պետդումայի պատգամավոր եւ «Երիտասարդ գվարդիայի» ղեկավար Թիմուր Պրոկոպենկոն նշանակվել է ներքին քաղաքական կառավարման վարչության  ղեկավարի տեղակալ: Այդ պաշտոնում նա կղեկավարի երիտասարդութան հետ աշխատանքի նոր բաժինը: Ըստ մի քանի դիտորդների` Պրոկոպենկոյի նշանակումը Ռուս երիտասարդների համար ազդեցության կորուստ է դառնալու, գրում է Lenta.ru-ն: