Ֆրենսիս Բեկոնի «Հենրիետա Մորայեսի դիմանկարը» աճուրդում վաճառվել է 21,3 միլիոն ֆունտ սթերլինգով ` դառնալով Christie`s աճուրդի տանը 2008 թվականից անցկացվող հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստի հավաքածուների ամենաթանկ լոտը:
1963 թվականին նկարված եւ նկարչի մտերիմ ընկերուհուն ու բնորդուհուն պատկերող կտավն ավելի քան 30 տարի մնացել է մեկ անհատական հավաքածուում:
Լոնդոնի Christie`s-ի աճուրդում վաճառվել են ընդամենը 80,6 միլիոն ֆունտ սթերլինգ ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ:
Բեկոնը 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի եւ թանկ էքսպրեսիոնիստ նկարիչներից է: 2008 թվականին նրա «Մերկ կինը» կտավը վաճառվել է համարյա 40 միլիոն դոլարով, գրում է Lenta.ru-ն:
Բեկոնի ամենաթանկ նկարը1976 թվականին նկարված «Թրիփթիխն» է, որը 86 միլիոն դոլարով 2008 թվականին ձեռք է բերել ռուս գործարար Ռոման Աբրամովիչը:




























