Նյու Յորք քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Մելանիա Թրամփի նախագահությամբ։

Նիստից առաջ Մելանիա Թրամփը հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ և հուշանկար է արել։

Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի առաջին տիկինն է նախագահում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Դա տեղի է ունենում խորհրդում ԱՄՆ-ի ռոտացիոն նախագահության շրջանակում։

Նիստը նվիրված է «Երեխաները, տեխնոլոգիաները և կրթությունը հակամարտությունների պայմաններում» թեմային։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը՝ Մայք Ուոլցը։