Ստամբուլում ձերբակալվել է քրդական DIHA լրատվական գործակալության նախկին թղթակից Բանու Յըլդըզը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Բանու Յըլդըզը ձերբակալվել է Ihlas լրատվական գործակալության դիմաց, որտեղ դիմել էր աշխատանքի համար։ Նշվում է, որ նա եւս ձերբակալվել է KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում։




























