Ուկրաինան մտադիր է նոր հարկեր սահմանել Սեւաստոպլում գտնվող ռուսական սեւծովյան բազայի համար: Կիեւը մտադիր է հարկեր սահմանել բազայի օբյեկտների համար, որոնք ուղիղ նշանակությամբ չեն կիրառվում, կամ էլ վերադարձնի դրանք Սեւաստոպլի սեփականության ներքո:

Այդ հարցը բարձրացվել է փետրվարի 14-ին Նիժնի Նովգորոդում կայացած Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Կոստանտին Գրիշենկոյի հանդիպման ժամանակ:

Բացի այդ, Ուկրաինան պատրաստվում է մաքսեր սահմանել մի շարք ապրանքների համար, որոնք ստացվում են Սեւաստոպլի ռուսական նավատորմի կարիքների համար, գրում է «Կոմերսանտ»-ը: