Դուշանբեում հոգեկան հիվանդը ողջ է մնացել 16 հարկանի շենքի տանիքից ցած նետվելուց հետո: Նա միայն ոտքերն է կոտրել եւ ստացել այլ աննշան վնասվածքներ, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում:
Տաջիկստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ հոգեբուժարանում հաշվառման մեջ գտնվող մայրաքաղաքի 42-ամյա բնակչուհին ցատկել է 16-հարկանի բնակելի շենքի տանիքից եւ տեղափոխվել հիվանդանոց:
Բուժկենտրոնում հաստատել են, որ տուժածի երկու ոտքեր եւ կողոսկրերը կոտրվել են, վնասվել է կրծքավանդակը, սակայն նրա վնասվածքներից ոչ մեկը կյանքի համար վտանգավոր չէ, եւ նրան հենց նույն օրն էլ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», հիվանդին ուշի-ուշով հետեւում են: Բուժումից հետո նա կտեղափոխվի հոգեբուժարան:




























