Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել Il Pittore իտալական ռեստորանի տիրոջ` Սուրեն Մկրտչյանի կալանքը:
Դատարանը մերժել է պատժամիջոցի փոփոխման դիմումը, երբ նա խնդրում էր ազատ արձակել իրեն գրավի դիմաց կամ տնային կալանքի ենթարկել: Այդ մասին հաղորդում է ՌԱՍՊԻ գործակալությունը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի իտալական Il Pittore ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել հունվարի 9-ին: Մահացել են ռեստորանի երկու աշխատակիցներ, տուժել են 41 մարդ: Տուժածներից ոմանք դեռեւս բժշկական հաստատություններում են գտնվում: