Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի որդու՝ Վաշինգտոնում Իրաքի Քուրդիստանի ինքնավարության ներկայացուցիչ Քուբադ Թալաբանիի հայտարարությունը Թուրքիայում PKK-ի զինյալների թվի վերաբերյալ թուրքական մամուլում սկանդալային են որակել։

Թուրքական Haberturk-ին տված հարցազրույցում Քուբադ Թալաբանին նշել է, թե Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռներից 3 հազար քուրդ զինյալների դուրս բերումով քրդական խնդիրը չի լուծվում։ «Դրանով խնդիրը ինչպե՞ս կլուծի, եթե Թուրքիայում կա 1 մլն քուրդ զինյալ։ Նրանք ի՞նչ են լինելու։ Ռազմական գործողությունները խնդրի լուծում չեն։ Քանդիլում նույնիսկ Սադամը չկարողացավ հաջողության հասնել»,-ասել է Թալաբանին՝ նշելով, որ PKK-ի հարցում իրենք Թուրքիայի հետ համագործակցում են, սակայն ոչ ռազմական աջակցության տեսքով։

Թալաբանին նշել է, թե իրենք ամեն ինչ անում են, որպեսզի PKK-ն չմտնի  Թուրքիա եւ Հյուսիսային Իրաքի քաղաքներ։ «Մենք բոլորին պարզ ասել ենք, որ թույլ չեն տա, որ մեր հողերից հարձակումներ լինեն հարեւան երկրների դեմ։