Վախճանվել է հայտնի կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Տաշկովը: Ռուսաստանի կինոմատոգրաֆների միությունից հաղորդել են, որ նա մահացել է փետրվարի 15-ի առավոտյան, Մոսկվայում, 85 տարեկան հասակում:
Խորհրդային հեռուստադիտողներին ծանոթ են նրա «Ձերդ Գերազանցության ադյուտանտը» եւ «Մայոր Վիհր» ռեժիսորական աշխատանքները:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Եվգենի Տիշկովը աշխատում էր նույնիսկ իր կյանքի վերջին շրջանում:




























