Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում գազից թունավորվելու 50 դեպք է արձանագրվել:

Ինչպես  NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից,  ածխածնային գազից թունավորման 45 դեպք է գրանցվել (տուժել է 52 մարդ) եւ  կենցաղային գազից թունավորման  5 դեպք  (տուժել  է 5 մարդ):  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում  գրանցվել էր թունավորման 31 դեպք, որից 28-ը` ածխածնային գազից թունավորում (1 մարդ զոհվել, 33-ը տուժել են) եւ 3-ը` կենցաղային գազից թունավորում (տուժել է 5 մարդ):

Բացի այդ, 2012թ. հունվարին ԱԻՆ-ում գազի երեք պայթյուն է արձանագրվել (տուժել է  4 մարդ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 1 պայթյուն, տուժել է  1 մարդ:

Հունվարին նաեւ 2 հրդեհ է գրանցվել, որոնց պատճառը գազն է եղել: Զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Նախորդ տարվա հունվարին նմանատիպ մեկ հրդեհ էր գրանցվել: