ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում ներկայացրել է ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք իրականացվել են փետրվարի 3-13–ը։

«Հ.Գ. Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն»,-գրել է նա։

Ըստ IRI ընկերության կողմից անցկացված հարցման՝ «ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի», պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

ՔՊ – 24 տոկոս,

«Ուժեղ Հայաստան» - 9 տոկոս,

«Հայաստան» դաշինք և ՀՅԴ – 3 տոկոս,

ԲՀԿ – 3 տոկոս

Մնացած ուժերն ստացել են 1 տոկոսից ցածր ձայներ։ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 8 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին։

Իսկ նրանց շրջանում, որոնք ասել են, որ «շատ հավանական է, որ կմասնակցեն ընտրություններին», նրանց շրջանում պատկերը հետևյալն է.

ՔՊ – 29 տոկոս,

«Ուժեղ Հայաստան» - 11 տոկոս,

«Հայաստան» դաշինք և ՀՅԴ – 4 տոկոս,

ԲՀԿ – 2 տոկոս։

Հարցին՝ ո՞ր երկրներն են ՀՀ–ի համար առավել կարևոր քաղաքական գործընկեր, հարցվածները պատասխանել են.

Ռուսաստան – 43 տոկոս,

ԱՄՆ– 42 տոկոս,

Իրան – 34,

Եվրամիություն – 29 տոկոս,

Ֆրանսիա – 29 տոկոս,

Չինաստան – 21 տոկոս,

Վրաստան – 18 տոկոս,

Հնդկաստան – 4 տոկոս։

Հատկանշական է, որ հարցին, թե որ երկրներն են Հայաստանի համար ամենամեծ սպառնալիք ներկայացնում, առաջին եռյակում հայտնվել է Ռուսաստանը՝ Ադրբեջանից ու Թուրքիայից հետո։

Ադրբեջան – 80 տոկոս,

Թուրքիա – 69 տոկոս,

Ռուսաստան – 29 տոկոս,

ԱՄՆ – 10 տոկոս,

Վրաստան – 6 տոկոս,

Իսրայել – 4 տոկոս,

Եվրամիություն – 3 տոկոս,

Իրան – 3 տոկոս։

Ամբողջական հարցման արդյունքները կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։