2011 թ. Հայաստանից արտահանվել է 114.8 հազ. գլուխ ոչխար, տեղեկացնում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: 2010 թ. համեմատ արտահանված ոչխարների գլխաքանակը նվազել է մոտ 20 հազարով:

Արտահանված ոչխարների մաքսային արժեքը կազմել է 12 մլն դոլար, կամ յուրաքանչյուր ոչխարի համար` 105 դոլար: Նշենք, որ 2010 թ. արտահանվող ոչխարների մաքսային արժեքը 13.3 մլն դոլար էր, կամ յուրաքանչյուր ոչխարի համար` 98 դոլար:

Ոչխարները հիմնականում արտահանվում են Իրան, որտեղից վերարտահանվում են արաբական երկրներ: Նշենք, որ Հայաստանը նույնպես վերարտահանում է Վրաստանից ներմուծված ոչխարներ` տարեկան 2-3 հազար գլուխ: