Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։





























