Սպիտակ տանն առընթեր Էներգետիկ գերիշխանության խորհրդի տնօրեն Ջարոդ Էգենը Fox Business հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրանական էներգակիրների շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես երկարաժամկետ ռազմավարական խնդիր։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ձգտում է նրան, որ «Իրանի նավթի հսկայական պաշարները չհայտնվեն ահաբեկիչների ձեռքում»։
Էգենը նշել է, որ խոսքը վերաբերում է երկարաժամկետ քաղաքականությանը, որը կապված է էներգետիկ ռեսուրսների անվտանգության և համաշխարհային նավթային շուկայում տիրող իրավիճակի հետ։
Որոշ աղբյուրներ պնդում են, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է 15 միլիոն դոլարի չափով իրանական նավթային ցանցերի և լցանավերի բռնագրավման գործընթացը։



























