Կոսովոյի սերբերը չեն ընդունում պրիշտնյան իշխանություններին, այսպիսին են  Հյուսիսային Կոսովոյում անցկացված հանրաքվեի արդյունքները:

Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ «Ճանաչո՞ւմ եք արդյոք այսպես կոչված Կոսովոյի Հանրապետության իշխանական ինստիտուտները» հարցին դրական է պատասխանել միայն 69 մարդ կամ քվեարկողների 0,26%-ը, բացասական պատասխան է տվել 99,74%-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է 75,28%:

Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 19-ին:

Հյուսիսային Կոսովոյի բնակիչները ենթադրում են, որ այդ հանրաքվեն հստակ ազդանշան է միջազգային հանրությանը, որ պետք է նվազեցնել երկրամասի   հյուսիսային հատվածումն ճնշումները եւ որ միջազգային կառույցները պետք է փոխեն իրենց մոտեցումները այստեղ առկա մեծաթիվ խնդիրների լուծման հարցում:

Պրիշտինյան իշխանություններն արդեն հանրաքվեն անվանել են «կոպիտ միջամտություն Կոսովոյի Հանրապետության ներքին գործերին», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սերբիայի նախագահ Բորիս Տալիչը եւս քննադատել է սերբական տեղական կառավարման մարմինների ղեկավարների գործողությունները Կոսովոյի հյուսիսում:

 «Այդ նախաձեռնությունը վտանգում է մեր պետության պոտենցիալը եւ չի բխում Կոսովոյի սերբերի շահերից», - ասել է նա: