Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը պաշտոնապես հայտարարվել է Թուրքմենիայի նախագահ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների պաշտոնական արդյունքները: Բերդիմուհամեդովի օգտին քվեարկել է ընտրողների 97,14%-ը:

Տեղի հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ընթացքում ԿԸՀ ղեկավարը նշել է, որ պետության ղեկավարի ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով, ազգային ընտրական օրենսդրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 96,7%-ը կամ 2 մլն 888.887 մարդ, գրում է turkmenistan.ru-ն: