Դաղստանյան գրոհայինների սպանված առաջնորդ Իբրահիմխալիլ Դաուդովին կարող է փոխարինել նրա տեղակալը` 35-ամյա Ռուստամ Ասիլդարովը:

Ասիլդարովը վերջին ժամանակներում Դաուդովին առավել մտերիմ գրոհայինն էր: Ինչպես պարզել է «Կոմերսանտ» թերթը, նոր էմիրին պաշտոնապես պետք է նշանակի «Կովկասի էմիրության» ղեկավար Դոքու Ումարովը: Սակայն վերջին ժամանակներս կազմակերպության ներքին կապերն այնքան էլ լավ չեն, այդ պատճառող գրոհայինները կարող են նաեւ ինքնուրույն ընտրել առաջնորդին:

Հիշեցնենք, Դաուդովն սպանվել է հատուկ գործողությունների անցկացման հետեւանքով: Փետրվարի 10-11-ին Գուրբուկի բնակավայրում մարտ է տեղի ունեցել` ուժայինները հայտնաբերել են այն տունը, որտեղ Դաուդովը թաքնվում էր 21-ամյա որդու եւ եւս երեք գրոհայինների հետ: Էմիրը վիրավորվել է եւ կարողացել լքել տունը, մինչ մնացած գրոհայինները շեղող մանեւրներ էին իրականացնում

Փետրվարի 14-ին Դաուդովի մարմինը գտել են Գուբդենոզեն գետի ափին: Նա մահացել է վերքերից եւ ցրտահարությունից: