Արդեն մի քանի օր է, ինչ Մյասնիկյան պողոտայից անհետացել է արագաչափ սարքը, որին անդրադարձել են որոշ լրատվամիջոցներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված արագաչափ սարքը փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում, հանվել է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կողմից՝ տեխնիկական պատճառներով, սարքի ամրացման դետալի մեխանիկական թերությունը շտկելու նպատակով, եւ մինչեւ շաբաթվա վերջը դարձյալ կտեղադրվի նույն տեղում:




























