Վարդանանց նահատակների հիշատակության տոնի կապակցությամբ, Երեւանի սուրբ Զորավոր եկեղեցուց կազմակերպվել է քայլերթ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երթին մասնակից հոգեւորականները, երիտասարդները, հասարակական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվել են դեպի Խանջյան փողոց, որտեղ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում տեղի է ունեցել օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:
Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Եթրը կազմակերպել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:




























