Մոսկվայում չորս տարեկան աղջնակն ընկել է 9-րդ հարկի տան պատուհանից: Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 15-ի երեկոյան: 23 մետր բարձրությունից ընկած երեխան հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքներով եւ ցրտահարված վիճակում: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», ոստիկանությունը պարզել է, որ մեղավորը ծնողներն են եղել: Աղջնակի հայրը խոստովանել է, որ աղջկան տանը մենակ է թողել, որպեսզի գնա նրա մորը` իր քաղաքացիական կնոջը դիմավորելու: Աղջիկը բարձրացել է խոհանոցի բաց պատուհանի լուսամուտագոգին եւ վայր ընկել:




























