Եմենական «Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկին` Թարիք ալ-Դահաբին, ընտանեկան վեճի ընթացքում սպանել է հարազատ եղբայրը:

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ Ալ Մանասիհ վայրում գտնվող ընտանեկան բնակատեղիում հանդիպումներից մեկի ժամանակ ազգականների միջեւ կռիվ է բռնկվել, որը վերաճել է ծեծկռտուքի եւ ավարտվել է Թարիքի մահով, գրում է Reuters-ը:

Թարիք ալ-Դահաբը հայտնի է նրանով, որ Եմենի կառավարական զորքերի դեմ մի շարք գործողություններ է իրականացրել, մասնավորապես, հունվարին նա ղեկավարել է Ռադա քաղաքի արշավանքը:

Դրան զուգահեռ, սպանվածը Անվար ալ Ավլաքիի` եմենական ծագմամբ իսլամիստի եւ Բեն Լադենի ոչնչացումից հետո «Ալ Կաիդայի» «համար մեկ մարդու» ազգականն էր: Ալ Ավլաքին ամերիկացիների կողմից ոչնչացվել է 2011թ. սեպտեմբերի վերջին: