Էքստրասենս եւ բուժակ Անատոլի Կաշպիրովսկին, որը քաջ հայտնի է իր հեռուստասեանսներով, ընդգրկվել է Ռուսաստանի նախագահի թեկնածու, ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի վստահված անձանց ցուցակում:
ԿԸՀ-ում գրանցվելիս որպես հիմնական աշխատավայր Կաշպիրովսկին նշել է, որ թոշակառու է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Փետրվարի 16-ին Ժիրինովսկին ընդամենը 15 վստահված անձ է գրանցել, որոնց թվում շատ կան նաեւ այնպիսի անձինք, որոնց աշխատանքը նշված է որպես «տնային տնտես», նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի պետական գերագույն պաշտոնի թեկնածուները շարունակում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վստահված անձանց գրանցումը: Թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է մինչեւ 600 մարդ գրանցել:
Եւ, երեւում է, թեկնածուներն առավել հայտնի եւ սիրված անձինք ներգրավելու յուրօրինակ մրցակցության մեջ են մտել:
Այսպես, Միխայիլ Պրոխորովի շահերը պաշտպանում են երգիչներ Ալլա Պուգաչովան եւ ԱլեքսանդրՄակարեւիչը, դերասաններ Իգոր Վերնիկը եւ Լեոնիդ Յարմոլնիկը, հեռուստալրագրող Ալեքսանդր Լյուբիմովը եւ բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն:
Ամենաներկայացուցչական ցուցակը Պուտինինն է. դրանում արվեստի եւ մարզաշխարհի այնքան հայտնի մարդիկ կան, որ բոլորին հնարավոր չէ հաշվել` Բոյարսկի, Բաբկինա, Գազաեւ, Յուդաշկին, Գյորգիեւ, Շահնազարով, Միխալկով, Յակուբովիչ…




























