Թուրքիայի Մալաթիա նահանգում, այսօր` փետրվարի 16-ին, ժամը 13։01-ին (Երեւանի ժամանակով 15։01) 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպինկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգի Դարենդեյի շրջանի Չուքուրքայա գյուղում՝ 3,1 կմ խորության տակ։
Երկրաշարժը զգացվել է Մալաթիա քաղաքում, որտեղ բնակչության շրջանում խուճապ է սկսվել։




























