Երուսաղեմի հյուսիսում խոշոր վթար է տեղի ունեցել. պաղեստինյան դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ: Վթարի հետեւանքով, մահացել է 6 դպրոցական եւ մեկ մեծահասակ: 30 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Նախնական վարկածի համաձայն, վթարը տեղի է ունեցել վատ տեսանելիության եւ անձրեւի պատճառով: Հարվածից ավտոբուսը բռնկվել է: Իսրայելի փրկարար ծառայությունները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, դեպքի վայր են ժամանել նրանց պաղեստնցի գործընկերները:
Ավտովթարի քննությամբ համատեղ զբաղվում են իսրայելական ոստիկանությունն ու Պաղեստինի հատուկ ծառայությունները:
Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:




























