Վիետնամի պատերազմի վետերան, Ֆլորիդայի բնակիչ Թոմ Հոլովեյը բերանում էլեկտրոնային սիգարետի պայթելու արդյունքում զրկվել է ատամներից եւ լեզվի մի հատվածից: Պատերազմի բովով բարեհաջող անցած տղամարդը ծանրագույն վնասվածքներ է ստացել ծխելը թողնելու բարի մտադրության պատճառով:
Ամուսնու բղավոցները լսելով կինը շտապօգնություն եւ հրշեջների է կանչել, քանի որ սիգարետի մարտկոցի պայթյունի արդյունքում բռնկվել է պահարանը:
Ծխելու սարքը մասնատվել է եւ հնարավոր չէ տեսնել դրա մակնիշը: Հրշեջները ենթադրում են, որ պայթելու պատճառը կարող էր թերություն ունեցող մարտկոցը դառնալ:
Թոմ Հոլովեյը էլեկտրոնային սիգարետ սկսել է ծխել երկու տարի առաջ` փորձելով հրաժարվել սովորականներից: Այժմ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է:
Fox News հրատարակչությունը հարցաքննել է էլեկտրոնային սիգարետ արտադրող ընկերություններին, որոնք միաձայն հայտարարել են, որ իրենց պրակտիկայում նման բան չի եղել:
Tobacco Vapor Electronic Cigarette Association ընկերության համահիմնադիր Թոմաս Քիքլասը պատմել է, որ նախորդ տարում էլեկտրոնային սիգարետ է օգտագործել 2,5 մլն ամերիկացի, եւ ոչ մի բողոք կամ նման դեպք չի գրանցվել, միայն դրական արձագանքներ:




























