ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) մարդասիրական օգնության տեղափոխման և մատակարարման ծախսերը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին աճել են, հայտնել է կազմակերպության լոգիստիկ ստորաբաժանումը։
«Պարսից ծոցում սրվող անկայունությունը խաթարում է համաշխարհային նավագնացության և մատակարարման ուղիները, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ ՀՊԾ-ի ծախսերը աճել են։ Այս դոմինոյի էֆեկտը հանգեցնում է Մերձավոր Արևելքում և դրանից դուրս միլիոնավոր մարդկանց սովի», - ասվում է գործակալության` X-ի էջում տեղադրված հայտարարությունում։



























