Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)` ամբողջ աշխարհում կազմակերպած հերթական «Գենդերային շաբաթը» կանցկացվի մարտի 5-9-ին:
Այս տարի ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակը կազմակերպում է «Գենդերը եւ կյանքի մտապատկերները» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հանրահայտ, եւ սիրողական նկարիչների աշխատանքները, ինչպես նաեւ այն մասնակիցների ստեղծագործությունները, ում համար լուսանկարչությունը պարզապես հոբբի է:
ԳՄՀԸ հրավիրում է հետաքրքրված լուսանկարիչներին լուսանկարները ներկայացնել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով` նշելով ստեղծագործության անվանումը եւ հեղինակի անունը (այն տեղ կգտնի ցուցահանդեսում):
Լուսանկարները մեկ շաբաթ շարունակ կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միության սրահում:
Մասնագիտական ժյուրին ներկայացված աշխատանքներից կընտրի լավագույն երեք լուսանկարները, որոնք կստանան մրցանակներ:
- Միջոցառման ընդհանուր անվանումը` «Գենդերային շաբաթ»:
- Տեւողությունը` 2012 թ. մարտի 5-9:
- Աշխարհագրությունը` ամբողջ աշխարհում` ներառյալ Հայաստանը:
- Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետը` փետրվարի 24-ին:
- Ցուցահանդեսի անցկացման վայրը` Հայաստանի նկարիչների միություն:
Պահանջներ
1. Լուսանկարները պետք է անմիջականորեն առնչվեն գենդերի թեմային:
2. Վիրավորանք պարունակող լուսանկարները չեն ցուցադրվի:
3. Տպագրության որակի տեսանկյունից այն պետք է ունենա առնվազն 300 dpi որակ:
Մասնակցել կարող են բոլոր անձինք, ովքեր հետաքրքրված են լուսանկարչությամբ եւ գենդերային խնդիրներով:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը` ԳՄՀԸ-ն, ԳԴՀ զարգացման գործակալությունն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Կազմակերպությունը նաեւ ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:
ԳՄՀԸ-ն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ GmbH), օժանդակում է զարգացող, անցումային եւ կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովուրդներին եւ կառավարություններին սեփական ապագան ստեղծելու եւ կյանքի պայմանները բարելավելու գործում:
ԳՄՀԸ-ն հիմնադրվել է 2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) եւ Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը:




























