«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանն արձագանքել է «Առաջին լրատվականի» հրապարակմանը, ըստ որի, Խաչատուր Սուքիասյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվի պատգամավորի թեկնածու, փոխարենը հնարավոր է ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվի նրա եղբայրը` «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:

«Որպեսզի հասարակությունը տեղյակ լինի եւ թյուրմացության մեջ չգցեն՝ պարզաբանում եմ, որ ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ եւ պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»,- «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սարիբեկ Սուքիասյանը:

Անդրադառնալով նաեւ Խաչատուր Սուքիասյանի առաջադրմանը՝ նա ասել է. «Խաչատուրը քաղաքական գործիչ է, լավ փորձագետ, լավ օրենսդիր ու խորհրդարանական: Եվ կարծում եմ՝ նա մեծամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին»: