Երեւանում, այսօր` փետրվարի 16-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Պուշկինի փողոցի 49 հասցեում գտնվող «Նեքսուս» ինտերնետ-ակումբի դուռը փակվել է, ներսում է մնացել 29-ամյա երիտասարդ, ով չի արձագանքում դռան եվ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել "1-03" ծառայությունը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: