Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) անդամ երկրներն այսօր հայտարարել են, որ այս պահին պարտավորվել են շուկային տրամադրել 400 միլիոն բարել նավթ՝ Իրանի հետ պատերազմի հետևանքով նավթի առևտրի խափանումները մեղմելու համար. հայտնում է CNN-ը:
Այս պահին Միացյալ Նահանգները պարտավորվել է տրամադրել 172 միլիոն բարել՝ ի հավելումն գործակալության 31 անդամ երկրների այլ պաշարների։ Այս պաշարները կտրամադրվեն մինչև մարտի վերջ՝ Եվրոպայում խոստացված 107,5 միլիոն բարելի հետ միասին (կառավարական և արդյունաբերական միացյալ պաշարներ): Ըստ գործակալության, Ասիա-Օվկիանիա տարածաշրջանի անդամ երկրներն իրենց պաշարները կբացեն անմիջապես։
«ՄԷԳ երկրները շուկային կտրամադրեն 400 միլիոն բարել նավթ... Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով մատակարարումների կորուստը փոխհատուցելու համար»,- չորեքշաբթի հայտարարել է ՄԷԳ գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:
Այս հավաքական գործողությունը պատմության մեջ նմանատիպ խոշորագույն արտակարգ միջոցառումն է: Գործակալության տվյալներով, նախկինում ձեռնարկվել է ընդամենը հինգ հավաքական գործողություն, որոնցից երկուսը՝ 2022 թվականին, երբ նավթի գները կտրուկ աճել էին Ուկրաինայի պատերազմի պատճառով: