Նավթի գները երեքշաբթի առավոտյան բարձրացել են, քանի որ ներդրողները շարունակում են գնահատել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները բարձրացել են 2.53 դոլարով (2.52%)՝ մեկ բարելի համար հասնելով 102.74 դոլարի: Երկուշաբթի օրը Brent-ն էժանացել է 2.93 դոլարով (2.84%)՝ մեկ բարելի համար հասնելով 100.21 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI-ի ապրիլյան ֆյուչերսները բարձրացել են 2.02 դոլարով (2.16%)՝ մեկ բարելի համար հասնելով 95.52 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը նվազել էր 5.21 դոլարով (5.28%)՝ մեկ բարելի համար հասնելով 93.50 դոլարի։





























