Ոստիկանության ծառայողները, փետրվարի 16-ին, Կիեւ-Երեւան չվերթով Հայաստան են տեղափոխել Բերդ  քաղաքի 28-ամյա  մի բնակչի, ով 2011 թ. մարտի 4-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության ծառայողները  Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 17-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 19-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: