Վաղարշապատ քաղաքում, փետրվարի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-190» մակնիշի ավտոմեքենան, Արարատյան փողոցում բախվել  է «ՎԱԶ- 21099», այնուհետեւ` ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: