Խաղացողի սիրտը պայթել է հենց խաղատանը` մեծ շահումի հետեւանքով:

Սինգապուրական լրատվամիջոցների հաղորդմամբ, 56-ամյա Օնգ Սեն Քին սկզբում կորցրել է փողերը, ապա շարունակել է խաղալ` պարտք անելով:

Այնուհետեւ նրա բախտը սկսել է բերել, որի արդյունքում էլ շահել է 5 հազար դոլար: Դրանից հետո նրա սիրտը պայթել է:

Բժիշկները ախտորոշել են սրտի կաթված, նրան փրկելու բոլոր փորձերը անհաջողությամբ են պսակվել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: