Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Սելչուք Ունալը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Անկարայում վիրահատվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտողար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Սելչուք Ունալը նշել է, թե Անկարայի հիվանդանոցներից մեկում վիրահատվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի  տեղակալ Հուսեյն Դիրիոզը։ «Դիրիոզը հիվանդանոցում փոքր վիրահատության է ենթարկվել, որը հաջող է անցել»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը։

Նշենք, որ 2010-ի հուլիսին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդական Հուսեյն Դիրիոզը նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ։