ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը կասկածում է, որ կհաջողվի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել մոտ ապագայում:
Պոպովի խոսքերը մեջբերել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը` Twitter-ի իր էջում: «Ես չեմ կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում»,-ասել է նրան Պոպովը:
«Բայց կան նաեւ լավ նորություններ Պոպովից. ամենակարեւորն այն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները բարեկամաբար են տրամադրված…Սոչիում մթնոլորտը հիանալի էր»,-գրել է Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է 1news.az-ը




























