Իսրայելում տեղական ձվերի անվան տակ Թուրքիայից ներկրված ձվերը վաճառելու համար  դատական հայց է ներկայացվել Tnuva ընկերության դեմ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը վկայակոչելով իսրայելական Globes թերթին, դատական հայցում նշվել է, թե Tnuva ընկերությունը հարեւան երկրներից ներկրված ձվերը պտակավորել է որպես տեղական ձվեր եւ խաբել սպառողներին։

Հայցում նշվել է, որ վերջին տարիներին Tnuva-ն եւ մյուս ընկերությունները ձվեր են ներկրում թշնամի հանդիսացող Թուրքիայից, որտեղ անասնապահության ոլորտում վերահսկողությունը բավականին զիջում է Իսրայելին։