Հունական թանգարաններից մեկում գրանցված խոշոր կողոպուտը հանգեցրել է այդ երկրի մշակույթի նախարար Պավլոս Գորուլանոսի հրաժարականին:

Նախարարը հայտարարել է, որ կողոպուտը ստեղծված տնտեսական իրադրության հետեւանք է: Թանգարանը մշակույթին հատկացվող գումարների սակավության պատճառով մնացել է առանց ծախսերի:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 16-ին` Օլիմպիայում: Երկու դիմակավորված տղամարդ անջատել են անվտանգության ազդանշանային համակարգը, որից հետո էլ մտել են թանգարան եւ տարել այն ամենն, ինչ կարողացել են:

Թանգարանից տարել են 68 առարկա, հաղորդում է RBC-ն: